ՈՒ որքան էլ անքննելի լինեն, ինձ՝ անհավատիս համար մի բան պարզ է ՝ չի կարելի խաբել Աստծուն, զի նա, որքան բարի է բարեպաշտ հավատացյալների ու նաև իրական անհավատների նկատմամբ, երիցս հիշաչար է կեղծավորների ու փարիսեցիների հանդեպ:
Աստված, իշխանությունների ձեռամբ, Վարդան Ղուկասյանին ապաշխարելու երանելի հնարավորություն տվեց:
Ախր մեղք է, Աստծո անունը շուրթերին, աստվածաանարգ կոմունիստների ընտրական ցուցակը գլխավորել:
Աստծո ստրուկ Ղուկասյանը ձերբակալված չէ, ապաշխարում է:
Ապաշխարանքը թող ընդունելի լինի։
Մեծ են Աստծո աչքերը: Նաև ամենատես։
Վա՜յ տվեք նրան, ով սուրբ նշխարը կդնի բերանը ցուցադրաբար ու կեղծավորաբար։
Գաբրիել Հրեշտակապետի այցը չի ուշանա։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ